![]()
Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Բերդ քաղաքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սևակ Ս․-ն իր վարած «Զիլ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մետր գլորվելով գլխիվայր հայտնվել ձորում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()