![]()
ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«ՀՀ ՊԵԿ պաշտոնական տվյալների համաձայն՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում 2025թ. չորրորդ եռամսյակի ամփոփ արդյունքներով (հունվար-դեկտեմբեր) «ՀԷՑ» ՓԲԸ-ն բարելավել է իր դիրքը երկու միավորով՝ զբաղեցնելով ցանկի 17-րդ տեղը. ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 16.9 մլրդ ՀՀ դրամ։
2024թ. նույն դասակարգման ցուցանիշը 19-րդն էր, իսկ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների հանրագումարը՝ 12.2 մլրդ ՀՀ դրամ։
2025 թվականի ողջ տարվա արդյունքներով ՀԷՑ-ը պետական բյուջե է վճարել շուրջ 4,7 մլրդ ՀՀ դրամ ավելի հարկեր և վճարներ (մոտ 39%-ով ավելի), քան ողջ 2024 թվականի ընթացքում։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովտդին»,-նշել է նա:
![]()