Որտե՞ղ է իրականում թաքցրել ոսկյա շղթան բլոգեր «222 Լավան». գողերը այն չեն գտել

Օրեր առաջ թալանել էին բլոգեր «222 Լավայի» տունը, տակնուվրա արել ամեն ինչ, կոտրել նաև չհրկիզվող պահարանը ու տարել այնտեղ գտնվող մի քանի մլն դրամ գումարն ու թանկարժեք իրեր։

Բլոգերը կարծիք էր հայտնել, որ հանցագործները փնտրել էին իր թանկարժեք վզնոցը՝ «LESUS» գրությամբ։

Նա սոցցանցի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տվել, որ այդ վզնոցը գողության ժամանակ եղել է տանը։ Նա ճամփորդության մեկնելուց առաջ այն թաքցրել էր չհրկիզվող պահարանի կողքին գտնվող կոշիկների դարակաշարում գտնվող կոշիկներից մեկի մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ