![]()
Հայաստանի բենզինի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումները բացահայտում են ոչ միայն տնտեսական, այլև խորապես բարոյական խնդիր։ Պատկերը մտահոգիչ է, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց խոսուն։
Հայկական երկու ընկերություն Ադրբեջանից բենզին է ներկրել։ Սակայն դրանց վարքագիծը՝ արմատապես տարբեր են։ Տարբերությունը ոչ թե բենզինի մեջ է, այլ՝ մարդկային ու բարոյական ընտրության։
«Ran Oil»-ը ընկերությունն ընտրեց դժվար, բայց ազնիվ ճանապարհը։ Մարդկանց ասաց ճշմարտությունը՝ գիտակցելով, որ դա բերելու է դժգոհության, քննադատության, նույնիսկ թիրախավորման։ Բայց ասաց։ Ասաց, որովհետև հասկանում են մի պարզ բան՝ սպառողը իրավունք ունի իմանալու, թե ինչ է գնում։ Իսկ «CPS»-ն ընտրեց հակառակը։
«CPS»-ը վախեցավ ասել ճշմարտությունը, որովհետև, եթե սպառողին ասի ճշմարտությունը, որ վաճառում է ադրբեջանական բենզին, ապա հասարակական բացասական արձագանքի կարժանա։ Եվ հենց այդ գիտակցումն է, որ բացահայտում է խնդրի էությունը։ «CPS»-ը խաբում է իր հաճախորդներին, «CPS»-ը գիտակցաբար թաքցնում է իրականությունը։
Սա արդեն պարզապես բիզնես քայլ չէ։ Սա բարոյական դիրքորոշում է։ Երբ դու քողարկում ես ապրանքի ծագումը, դու ընդունում ես, որ քո գործողությունը հանրության աչքում անընդունելի է։ Բայց փոխարենը ոչ թե հրաժարվում ես դրանից, այլ որոշում ես խաբել։
Սա կրկնակի անբարոյականություն է․
նախ՝ վաճառում ես այն, ինչի համար պատրաստ չես պատասխանատվություն կրել,
հետո՝ ստում ես, որպեսզի խուսափես այդ «պատասխանատվությունից»։
Եվ ամենացնցողն այլ բան է։ Նույն ադրբեջանական բենզինը «CPS»-ը վաճառում է ավելի թանկ, քան այն ընկերությունը, որը գոնե ազնիվ է եղել։ «CPS»-ը՝ խաբում է, թաքցնում է իրականությունը, ու միևնույն ժամանակ սպառողից վերցնում է ավելի շատ գումար։
Սա այլևս ոչ թե բիզնես է, այլ բարոյական ցինիզմ։ Եթե «CPS»-ը վստահ է իր արածի ճիշտ լինելու մեջ, ինչո՞ւ չի ասում ճշմարտությունը։ Եթե չի ասում՝ նշանակում է ազնիվ չէ։
Սա այն կետն է, որտեղ ամեն ինչ պարզ է դառնում՝ խնդիրը ադրբեջանական բենզինը չէ։ Խնդիրը այն է, որ Հայաստանում դեռ կան ընկերություններ, որոնք պատրաստ են ստել առանց աչք թարթելու, եթե դա շահավետ է։
Եվ այստեղ հարցը միայն «CPS»-ը չէ։ Երբ խաբեությունը դառնում է գործելաոճ՝ այն դառնում է ընդունելի։ Իսկ երբ ընդունելի է դառնում, վաղը դա կկրկնվի այլ ոլորտներում՝ սննդի, դեղորայքի և այդպես շարունակ։
Այսօր «CPS»-ը թաքցնում է բենզինի ծագումը։ Վաղը ուրիշը կթաքցնի ավելի վտանգավոր մի բան։ Բարոյականությունը հենց այստեղ է չափվում՝ ոչ թե այն պահին, երբ քեզ ծափահարում են, այլ այն պահին, երբ ճշմարտությունը ասելը կարող է քեզ վնասել։ Եվ այս պատմության մեջ «CPS»-ը շատ հստակ ընտրություն է արել։ Ցավոք՝ ոչ արժանապատիվ ընտրություն։
![]()