![]()
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը սոցցանցի իր էջում գրել է․
Վիրաբուժական ռոբոտն «Աստղիկ» բժշկական կենտրոնում է և այսօր, արդեն իսկ, իրականացվել են առաջին ռոբոտիկ վիրահատությունները։
Ի դեպ, վիրաբուժական ռոբոտով առաջին վիրահատությունները իրականացրել են փայլուն ուրոլոգներ՝ Մոսոյանն ու Ավոյանը։
Հ.Գ. Փաստ է, մեր Երկրում բժշկագիտությունը սրընթաց զարգանում է, երկրորդ բուժհաստատությունը համալրվեց գերժամանակակից վիրաբուժական ռոբոտով։
![]()