Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին

Բրիտանական իշխանությունները ևս մասնակցել են ռուսական նավթային լցանավերի առգրավմանը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը։

Դեսպանը դա որակել է որպես «խուլիգանության ծայրահեղ վտանգավոր դրսևորում»։

Կելինը հստակեցրել է, որ լցանավերից մեկի ձերբակալությունը ֆրանսիական իշխանությունների կողմից իրականացվել է բրիտանական հետախուզական նավերի մասնակցությամբ:

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը առգրավել էին Grinch լցանավը Միջերկրական ծովում՝ նավի պատկանելությունը ստուգելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ