![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ Հանրային ՀԸ եթերում արված որոշ հայտարարություններին՝ նշելով, որ Նարեկ Կարաետյանի հարցազրույցն իրեն մի հին անեկդոտ է հիշեցրել։
Անդրադառնալով Կարապետյանի տնտեսագիտական վերլուծություններին, Թունյանն առաջարկել է որևէ ՀԸ եթերում միասին խոսել այդ հարցերի մասին։
«Եթե մեզնից որևէ մեկը քո ասածների, քո խոստումների, քո թեզերի կեսի-կեսի չափն ասեր, կողքդ հավաքված լուրջ մասնագետները մեզ հիմա հում-հում կուտեին ու մեզ կմեղադրեին անգիագիտության մեջ։ Քեզ բան չեն ասում, լուռ համաձայնում են, ըստ երևույթին մի մասը քեզանից կախում ունեն, մի մասը՝ ակնկալիքներ, բայց դա չի նշանակում, որ քո ասածները ճիշտ են։
Ի վերջո, մեր հասարակությունը իրավունք ունի հասկանալ, թե ով ինչ է ասում և ով ինչ է առաջարկում, ում ասածն է իրական, ումը՝ պապուլիզմ»,- ասել է նա։
![]()