ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ

Բանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը:

Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը՝ հիշեցնելով, որ ԶՈՒ զինանշանի օգտագործումը զինված ուժերի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գործունեության բնույթից կամ նպատակներից, առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է կազմակերպություններին զերծ մնալ ՀՀ զինված ուժերի խորհրդանշանների գործածումից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ