Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․

«Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ»։

Ըստ վարչապետի ՆԳՆ տարեկան հաշվետության ներկայացման ժամանակ արձանագրվել է, որ 2025 թվականին 8660 ՀՀ քաղաքացի ավելի է մուտ գործել Հայաստանի Հանրապետության տարածք, քան ելք է գործել հանրապետությունից։

«Նման վիճակագրություն մեր երկրում վարվում է 2010 թվականից և առաջին անգամ է, որ մենք ունենք դրական տարբերություն, այսինքն առաջին անգամ է, որ քաղաքացիներն ավելի շատ մուտք են գործել, քան հեռացել»,- ասաց վարչապետը։

Այս վիճակագրությունը, ըստ վարչապետի արդյունք է խաղաղության և տնտեսական զարգացման, կամ խաղաղության պայմաններում տնտեսության զարգացման։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ