![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի բանակում չծառայելու վերաբերյալ հայտարարությանը։
«Վարչապետը մասնակցել է Ապրիլյան, նրա որդին՝ 44-օրյա պատերազմին, իսկ Տաշիր Սամոյի ընտանիքից քանիսն են իրենց հայրենիքը պաշտպանել՝ ոչ ոք։
Ծառայելու մեծ ցանկություն ունեցող Նարեկին ոչինչ չէր խանգարում մասնակցելու Ապրիլյան կամ 44-օրյա պատերազմին, թող լոլոներ չկարդա։
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները»,- գրել է Չախոյանը։
![]()