Հայաստանի Հանրապետության ճակատագիրը Կարապետյանները տեսնում են այն նույն պրիզմայով, ինչ նախկին` 30 տարվա աղետալի քաղաքականությունն էր․ Հայկ Հովյան

Հայկ Հովյանը գրել է․

Նարեկ Կարապետյանի երեկվա հարցազրույցը ևս մեկ անգամ ամպրապնդեց այն համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը Կարապետյանները տեսնում են այն նույն պրիզմայով, ինչ նախկին` 30 տարվա աղետալի քաղաքականությունն էր:
Մինսկի խմբի օրինակը մեզ արդեն մեկ անգամ ցույց տվեց, որ գերտերությունները զբաղված են ոչ թե հակամարտության լուծմամբ այլ միմիայն սեփական շահերի սպասարկմամբ: Իսկ թե ինչի է հանգեցնում հակամարտությունների չլուծումը մենք արդեն տեսել ենք:
Ի՞նչ են առաջարկում Կարապետյանները:
Նորից գնալ և անձնական պայմանավորվածությունների միջոցով փորձել վերականգնել նախկինում եղածը` Ադրբեջանի և Թուրքիայի հետ ուղիղ երկխոսելու փոխարեն, խնդրել Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին կամ Իրանին, որպեսզի մեր փոխարեն պայմանավորվեն Ադրբեջանի, Թուրքիայի և իրար հետ…. դե մեզ էլ ինչ տան-տան:
Ու սրա անունն էլ դնում են «ուժեղ» ղեկավարի դիրքերից:
Մի այդպիսի արկածախնդրություն մենք արդեն տեսել ու պատժվել ենք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ