![]()
Հունվարի 23-ի՝ ժամը 08։00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
![]()
ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և 722 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
![]()
![]()
Առավել ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել հունվարի 22-ից մինչև հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 բեռնատար, 439 մարդատար ավտոմեքենա և 1658 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
![]()
![]()