Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ Հանրային ՀԸ եթերում արված հայտարարություններին։

«Ինչ ենք հասկանում Նարեկ Կարապետյանի հարցազրույցից։

Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի (իսկ հիշեցնեմ՝ այդ օրենքը երկրի սուվերենության և ազգային անվտանգության նկատառումներից է բխում)։

Իրենց համար ուժեղ և դրական օրինակ է Վրաստանը, և հավելում է, որ Վրաստանը կորցրել է իր սուվերեն տարածքի 20 տոկոսը՝ տողատակերով վախեցնելով Ուկրաինայի ճակատագրով (դե Սոլովյովի ընկերն են, չէ՞)։

Իրական խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա երաշխավորը Ռուսաստանն է (իհարկե սա էլ ներկայացվում է իրեն բնորոշ ոչ ուղիղ խոսքով)։

Իրենց ողջ պլանները հիմնված են ռուս-ամերիկյան «բարեկամության» վրա։

Դե բանակում չծառայելու, հետո երեք տողում՝ երկու տառասխալով, պարտադիր ծառայության անցնելու դիմում գրելու (որին հատուկ կցվել են երկու երեխաների ծննդականները՝ գիտակցելով, որ դա ծառայությունից ազատվելու պայման է, չհաշված այն փաստը, որ պարտադիր զինվորական ծառայության շեմը հենց նոր էր հատել) արդարացումները պարզապես ծիծաղելի են։

Սա ոչինչա անհամ բուլկու տեսակ»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ