![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական էջում հայտնել է, որ Կանադան դեմ է արտահայտվում Գրենլանդիայի վրա «Ոսկե գմբեթ» (Golden Dome) հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի կառուցմանը։
«Կանադան դեմ է Գրենլանդիայի վրա «Ոսկե գմբեթի» կառուցմանը, չնայած «Ոսկե գմբեթը» կպաշտպաներ Կանադային», — գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ դրա փոխարեն կանադական իշխանությունները նախըտնտրում են համագործակցել Չինաստանի հետ, որը կարող է «կուլ տալ նրանց» մեկ տարվա ընթացքում։
![]()