Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը

Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի վերաբերյալ ուղիղ բանակցությունների առաջին փուլը։

«Աբու Դաբիում կայացած առաջին հանդիպման թեման պատերազմի դադարեցման հնարավոր որոշիչ գործոններն էին։ Ք ննարկվել է բանակցային գործընթացի հետագա տրամաբանությունը»,- X -ի իր միկրոբլոգում գրել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Ումերովի խոսքով՝ լրացուցիչ հանդիպումներ են նախատեսված հունվարի 24-ին։ Երեք երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ՝ Ռուսաստանի կողմից իր հարևանի դեմ սանձազերծված պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ։

Բանակցությունների մեկնարկից կարճ ժամանակ առաջ Մոսկվան վերահաստատել է իր առավելագույն պահանջը՝ ուկրաինական բանակի դուրսբերումը ամբողջ Դոնբասից, այդ թվում՝ նախկինում Ռուսաստանի կողմից չվերահսկվող տարածքներից: Ուկրաինան կտրականապես հրաժարվում է կատարել այն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ