Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը՝ 10:30-ի դրությամբ

Հունվարի 24-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները, Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ