![]()
Ստյոպա Սաֆարյանը գրել է․
Իմացա, որ Նարեկ Կարապետյանը ի լուր համայն հանրության վերջապես հոդաբաշխ հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է։
Մեկ էլ այս երկու օրն իմացանք, որ կարելի է Պաշտպանության նախարարությանը նամակ գրել «գուզեմ չոքեչոք ծառայության գնամ» բովանդակությամբ, ՊՆ էլ պատասխանի՝ «չէ, ախպեր ջան, գնա երեխեքիդ տիրություն արա, տունդ պահի ու փող աշխատի»․․․
Մինչդեռ տասնամյակներ շարունակ մարդիկ դրա համար մի քանի հազար կամ տասնյակ հազար դոլար էին տալիս, կամ արտագաղթում ու այլ երկրի քաղաքացի էին դառնում, որ իրենց որդիներին ծառայությունից ազատեն․․․
Պարզվում է՝ դրա ձրի ձևն էլ կար՝ «մեր ձևով նամակ գրելով», ուղղակի մեր ախպերտինքը գիտեին, բայց մեր ժողովրդին նախկինում «ձևերը չէին ասում»․․․․
Հա, բայց կարելի էր չէ՞ ժողովրդի մասին միշտ մտածել, ոչ թե ընտրությունների նախաշեմին։ Թե դա՞ էլ նոր ձևերից է․․․
![]()