Նարեկ Կարապետյանը հաստատեց, որ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի հետ կոալիցիա կազմելու են․ Էլեն Հոխիկյան

Ֆեյսբուքյան օգտատեր Էլեն Հոխիկյանը գրել Է․

Նարեկ Կարապետյանը արձանագրեց, որ
— Հայաստանի սուվերենությունը իրենց համար բացարձակ արժեք չէ (երաշխավորի հույսին են)
— Իշխանության գալու դեպքում` ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները կարգավորելու են (ժողովրդին կբացատրեն, որ ճիշտը դա է)
— «Կլասիկ» գործունկերներին կամ ՌԴ-ին ամեն գնով ետ են վերադարձնելու Հայաստան (այլ կերպ ասած` արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայից հրաժարվելու են)
— ՌԴ-ին Թրամփի ուղղում բաժնեմաս են տալու (կամ այլ կերպ ասած` Հայաստանը իրենց իշխանության գալու դեպքում TRIPP-ում ամենայն հավանականությամբ մասնաբաժին չի ունենա)
— Խաղաղության համաձայնագիրը այս տեսքով չեն ստորագրելու
— Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա անշուշտ կազմելու են:
Հ.գ. Երաշխավորներ փնտրելու սովոր մարդկանց բարդ է բացատրել թե ինքնիշխանությունն ինչ է:🤦🏼‍♀️

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ