Հնարավոր է կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը Հանրային ՀԸ եթերում խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ապագայում կոալիցիա կազմելու մասին։

Եթե գան իշխանության՝ կոալիցիա կազմելու են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ՝ հարցին, Կարապետյանն ասաց հարցեր կան, որոնց պատասխանելու նպատակահարմարությունը հիմա չեն տեսնում։

«Որովհետև մենք գնում ենք ճանապարհ, որի հիմնական նպատակն է Հայաստանին բերել համերաշխություն, իսկ համերաշխության մեջ մենք տեսնում ենք, որ երկրին պետք են նոր ղեկավարներ։ Նոր ղեկավար որպես այդպիսին մենք դիտարկում ենք Սամվել Կարապետյանին։ Դրա համար այդ հարցին պատասխանելը օգտակարություն չի բերում համերաշխության մեր ծրագրին։

Ինչու է պետք Հայաստանին 5-րդ նոր ղեկավարի անուն, որպեսզի նա նոր ուժով ձևավորի նոր իշխանություն»,- ասաց Կարապետյանը։

Գուցե այդ նոր ուժը ձևավորելու համար ձեզ պետք լինեն Քոչարյանի և Սերժ Սագսյանի քվեները՝ դիտարկմանն ի պատասխան, Կարապետյանն ասաց՝ այդ հարցին պատասխանելու օգտակարություն չի տեսնում։

Կարապետյանը չպատասխանելով կոալիցիայի վերաբերյալ հարցին՝ ակնարկեց․ կա Գյումրու օրինակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ