Անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 10-յակը․ Ալեն Սիմոնյանը թվեր է ներկայացնում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հերթական և արտահերթ նիստերից անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 10-յակը։

«Ընդհանուր նիստերի քանակը՝ 244

Վարկանիշային աղյուսակը՝

10-րդ տեղ

Լիլիթ Գալստյան — 38 բացակա
Ագնեսա Խամոյան — 38 բացակա
Մարտուն Գրիգորյան — 38 բացակա

9-րդ տեղ

Զեմֆիրա Միրզոևա — 39 բացակա

8-րդ տեղ

Սեյրան Օհանյան — 40 բացակա
Աննա Գրիգորյան — 40 բացակա
Գեղամ Մանուկյան — 40 բացակա

7-րդ տեղ

Տարոն Մարգարյան — 41 բացակա

6-րդ տեղ

Արթուր Խաչատրյան — 42 բացակա
Քրիստինե Վարդանյան — 42 բացակա

5-րդ տեղ

Արմեն Ռուստամյան — 43 բացակա

4-րդ տեղ

Վահրամ Կրպեյան — 45 բացակա

3-րդ տեղ

Աշոտ Սիմոնյան — 47 բացակա
Աղվան Վարդանյան — 47 բացակա

2-րդ տեղ

Արթուր Սարգսյան — 69 բացակա

1-ին տեղ

Իշխան Սաղաթելյան — 100 բացակա»,-նշել է ԱԺ նախագահը։

Հիշեցնենք՝ այսօրվա ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Սիմոնյանը հայտնել էր, որ Գործող խորհրդարանը 244 նիստ է գումարել, որից պարոն Իշխան Սաղաթելյանի այսօր 100-րդ հոբելյանական բացակայությունն է։

Ալեն Սիմոնյանն ասել էր, որ առաջիկայում հրապարակելու է ընդդիմադիր այլ պատգամավորների բացակայությունների ցանկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ