![]()
Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Այնթապի խաչմերուկում՝ «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Երևան-Մասիս թիվ 456 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()