Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, մեր ընտանիքից մեր առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը ծառայել է, հայրս ծառայել է։ Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով Պետրոս Ղազարյանի՝ ինչո՞ւ չք ծառայել բանակում, հարցին։

Կարապետյանը դիմելով Ղազարյանին՝ հարցրեց, իսկ ինչումն է հարցը, մեր երկրի վարչապետը ծառայե՞լ է, նախարարնեը ծառայե՞լ են։

Ըստ Կարապետյանի ՀՀ 7 տղամարդ նախարարներից 5-ը չեն ծառայել։

«Մենք ունենք ծառայած առաջնորդ և չծառայած երկրի վարչապետ»,- ասաց Կարապետյանը։

Դուք ինչո՞ւ չեք ծառայել հարցին, Կարապետյանն ասաց՝ 2018-ին դիմել է, թույլ չեն տվել։

Ղազարյանի դիտարկմանը՝ թե դիմելու պահին չե՞ք իմացել, որ և Ձեր պարտադիր զինծառայության տարիքն է վաղուց անցել, և երկու երեխա ունեք, դրա համար էլ չեք կարող մեկնել պարտադիր զինվորական ծառայության, Կարապետյանն ասաց՝ եթե մարդը իր կամքով ուզում է գնալ ու ծառայել, չեն կարող մերժել։

«Ինչու պետք է ես արդարանամ, երբ որ դիմել եմ, չեն թողել։ Մարդը․ եթե ունի երկու երեխա, ինչ-որ խնդիրներ լուծելուց հետո ուզում է գնա, ծառայելու, պարտադիր զինվորական ծառայության, բայց եթե ես դիմում եմ, չեն տանում, խնդիրը ո՞րն է»,- ասաց Կարապետյանը։

Ղազարյանը մի քանի անգամ բացատրեց, որ նա այլևս ժամկետային զինծառայության գնալ չի կարող, բայց Նարեկ Կարապետյանը կարող է դիմել օրինակ, «Պատիվ ունեմ» ծրագրին ու գնալ ծառայության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ