![]()
Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում կիսվել է հայ հոգևոր երգիչ, մանկավարժ, շարականագետ Խորեն Պալյանի մասին հուշերով:
Վարդապետյանի փոխանցմամբ՝ նա փափագել է հուղարկավորվել Սուրբ Գայանե վանքում՝ հայ մեծանուն երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի կողքին, Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան), սակայն, դեմ է եղել: Միջամտությամբ նոր կարողացել են Խորեն Պալյանի մարմինն ամփոփել հոգևոր կառույցի բակում:
Վահան Վարդապետյանը նաև այն քչերից է եղել, որ հավատացել է, թե 2008 թվականի «Մարտի 1»-ի արյունալի իրադարձությունների ժամանակ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) որպես հոգևոր հայր և հայրապետ կգա ու զորավիգ կլինի ժողովրդին:
«Սպասում կար, որ վեհափառը կգա, ես չունեի նման սպասումներ, գիտեի, որ չի գա, որովհետև գիտեի՝ ում հետ է»,- ասում է Վարդապետյանը:
Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչը կարծում է, որ հոգևոր կարևորագույն կենտրոնում՝ Մայր Աթոռում, տիրում է անբարոյականություն և այլասերվածություն. «Այս հարցերը վեր հանողներին համարում են եկեղեցի քանդողնե՞ր, իսկ անբարոյականները եկեղեցին ամրապնդողնե՞րն են․ անթույլատրելի է սա»:
Վերջինս այն համոզմանն է, որ եկեղեցու բարենորոգման շրջանակում պետք է վերանայվի նաև կուսակրոնության հարցը. «Ավելի լավ է՝ նորմալ ընտանիքներ ունենան, քան քեռակնոջ ինստիտուտ զարգացնեն, այլասերվածություններ անեն»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()