Որքան գումար է պահանջում դատախազությունը Քոչարյանից, Ծառուկյանից, Լյովա Սարգսյանից. մանրամասներ

Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 155 հայցապահանջ է ներկայում քննվում դատարաններում:

155 հայցապահանջների ընդհանուր հայցագինը 595 միլիարդ 817 միլիոն դրամ է՝ շուրջ 1 միլիարդ 572 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս հայցերով Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն: Հայցերով դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ:

Դատախազության հայցապահանջները վերաբերում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա ընտանիքի անդամներին, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ԱԺ Նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանին և նրանց ընտանիքի անդամներին:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ