Սիմոնյան-Մատվիենկո հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ինչ է քննարկվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի՝ փետրվարի 5-6-ը Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ