Բժիշկների բրիգադը մեկնել է Ղարաբաղից վերադարձող հայերին դիմավորելու. նրանցից մեկը հոսպիտալացվել է. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ բժիշկներից կազմված բրիգադը անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 11 քաղաքացիներին դիմավորելու:

«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն՝ լրացուցիչ հետազոտության:

10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է»,- հայտնել է նախարարը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։

Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ