Վարդան Ղուկասյանի որդին, փեսան և մի քանի այլ պաշտոնյա՝ դատարանի առաջ

Շիրակի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն  դատարան է ուղարկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու, փեսայի՝ հիշյալ  համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, նույն համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնականի, Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետի  վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ  «Դատալեքս» հարթակից։ Հայցապահանջը դատարանը ստացել է հունվարի 21-ին, գործով դատավորն է Սարգիս Դադոյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Կարապետ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

վարդան ղուկասյանի որդին
Ավետիս  Առաքելյանին, որը քաղաքապետի փեսան է, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ նա՝ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Արտյոմ Մկրտչյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, ինչպես նաև կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ