![]()
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հունվարի 23-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
![]()