![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:
«Սիրելի՛ թոշակառուներ, նույն Սամվել Կարապետյանի գործունեության շրջանում ձեր էլեկտրաէներգիայի սպառումը հավելագրվել է, ունեք մաշված ենթակառուցվածքներ, հաճախ հոսանքի անջատումներ են եղել։ Սրանց համար ևս պետք է բարձր գնահատել ինքնահռչակ բարերարի աշխատանքը։
Հետաքրքիր է՝ Նարեկ Կարապետյանը ինչու չի գրում, թե իր հորեղբայրը որքան հարկ է վճարել ՌԴ բյուջե, և դրանով քանի թոշակառուի թոշակ է վճարվելու, թե՞ իրենց ձևով միայն Հայաստանում են խոսում»,- գրել է Մանավազյանը:
![]()