![]()
«Աշխարհը հոգնել է թափթփուկ ծաղրածուներից, պարո՛ն Զելենսկի»:
Այս մասին գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ի պատասխան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Դավոսում հունվարի 22-ին ունեցած ելույթի ժամանակ, որում կային Իսլամական Հանրապետության ներքին գործերին օտարերկրյա միջամտության կոչեր:
«Ի տարբերություն ձեր արտասահմանյան աջակցություն ստացող բանակի, որը լի է վարձկաններով, մենք՝ իրանցիներս, գիտենք ինչպես պաշտպանվել և կարիք չունենք օտարերկրացիներից օգնություն աղերսելու:
Նա թալանում է ամերիկացի և եվրոպացի հարկատուներին՝ լցնելու իր կոռումպացված գեներալների գրպանները և դիմակայելու այն բանին, ինչը նա անվանում է ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ անօրինական ագրեսիա»,- նշել է Արաղչին։
![]()