![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում «հատիկ առ հատիկ» հեշթեգի ներքո ներկայացրել է նոր ձեռքբերում:
Ըստ այդմ՝ դատարանի վճռով՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին է վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող՝ 15 հազար քմ մակերեսով հողամասը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 5 միլիոն 682 հազար դրամ:
![]()