Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերում

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2027 թվականին Հայաստանում կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում:

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը:

Նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում: Մրցույթն անցկացվում է հետևյալ մշակութային անվանակարգերով՝

քանդակագործություն
պար
երգեցողություն
հեքիաթասացություն
կերպարվեստ
լուսանկարչություն
գրականություն
գնդակով աճպարարություն
թատրոն
թվային ստեղծարարություն:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ