![]()
Civic.am-ը Մեր Ձևովի իր աղբյուրներից սենսացիոն տեղեկություններ է ստացել։ Մեզ փոխանցել են, որ Կարապետյանները մոտ կես միլիոն դոլարով վարձել են հրեա քաղաքական տեխնոլոգների թիմ՝ Մոշե Կլյուգհաֆթի (Moshe Klughaft) գլխավորությամբ։
![]()
Կլյուգհաֆթը՝ աջից
Կլյուգհաֆթը Իսրայելում հայտնի քաղաքական փիառշիկ է, որը աշխատել է տարբեր պաշտոնյաների քարոզարշավներում, այդ թվում եղել է Նեթանյահուի խորրդականը, նա նաև գլխավորել է իսրայելական «Հրեական տուն» կուսակցության քարոզարշավը, աշխատել է Բիձինա Իվանաիշվիլիի ընտրական շտաբում։
Սրան զուգահեռ իսրայելցի փիառշիկների մի մեծ խումբ աշխատում է արհեստական բանականությամբ ապատեղեկատվական կոնտենտ պատրաստելու վրա, մասնագետների մի մասն էլ Նարեկ Կարապետյանի խոսքի վրա է աշխատում՝ փորձելով մի պիտանի բան ստանալ նրա խոսքից (կարծում ենք դեռ անհաջող)։
Այն, որ Կարապետյանները հասկացել են, որ իրենք քաղաքականության մեջ չափազանց թույլ են և օգնության կարիք ունեն, լավ է։ Բայց թե ինչու՞ են տեխնոլոգներին բերել Իսրայելից՝ մեծ հարց է, հատկապես որ վերջերս ընդդիմադիր փիառշիկները դժգոհում էին, որ անգործ են մնացել։
Հրեական տեխնոլոգներից ոչ բոլորն են Հայաստան եկել, մի մասը հեռավար է աշխատում։ ՄԵզ հաջողվեց սոցիալական ցանցերով գտնել նրանցից մեկին ՝ Սթավ Վոլֆին։
Սթավը հրեա ՍՄՄ մասնագետ է, ով այս օրերին Հայաստանում է և տեղում կոորդինացնում է ձևիստների սոցիալական ցանցերը ։ Նա Ինստագրամում հասցրել է ընկերանալ ձևիստներ Գոհար Մելոյանի և Լևոն Հայրապետյանի հետ
Մեր աղբյուրի փոխանցմամբ այս ամբողջ հրեական խմբի աշխատանքների վարձատրությունը կազմել է մոտ կես միլիոն ամերիկյան դոլար։
Դե իսկ քաղաքացիներին մնում է միամտորեն հավատալ, որ ձևիստները կես միլիոն դոլար միայն հրեա փիառշիկների վրա են ծախսում, որ հետո 1 դրամ ստանան և ոչ թե 1 միլիարդ դոլար «քերեն»։
![]()
![]()
![]()