Էհ, Ամստերդամ/Ռոտերդամն էլ չօգնեց․ արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդությունը․ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի կողմից  ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջների մերժմանը։

Էհ, Ամստերդամ/Ռոտերդամն էլ չօգնեց:

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ