«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում հայտնաբերվել են ընձառյուծի թարմ հետքեր

ՇՄՆ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) համագործակցության շրջանակում համատեղ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում արձանագրվել են ընձառյուծի թարմ հետքեր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ ՊՈԱԿ-ի ու ԲՀՀ մասնագետները ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» կառավարման ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում են կենդանական աշխարհի մշտադիտարկում։

Առաջին օրվա արդյունքը՝ ընձառյուծի առաջին թարմ հետքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ