«Եթե ողջ մնար, ես նրան մի քանի բան կասեի». հուզված երիտասարդը լսե՞լ է «անմեղ» հայրիկի սպառնալիքն արդեն իսկ սպանված մարդու հասցեին

Նազելի Յուզբաշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր Քոչարյանի որդու՝ հուզված Լևոն Քոչարյանի հարցազրույցին և կատարել է հետևյալ գրառումը.

«Որտե՞ղ էր այս հուզված տղան տասը տարի առաջ, ի՞նչ կապ ուներ այս տղան Հայաստանում կատարվող ողբերգությունների, սրճարանում «անզգույշ քաշքշված» Պողոս Պողոսյանի, այժմյան Հյուսիսային պողոտայից վայրագորեն վտարված հին երեւանցիների, Մարտի 1-ից հետո հարյուրավոր անմեղ քաղաքացիների ազատազրկման ու խոշտանգումների, կիսաքաղց ապրող տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիների հետ։

Լսե՞լ է այս հուզված երիտասարդը Պողոս Պողոսյանի գազանային սպանությունից հետո իր «անմեղ» հայրիկի սպառնալիքն արդեն իսկ սպանված մարդու հասցեին.

«Եթե ողջ մնար, ես նրան մի քանի բան կասեի»։ Երեւի լսել է ու հիացել իր աշխատասեր հայրիկի «միակտղամարդկությամբ»։ Ավելի հավանական է՝ չի էլ լսել. ինքն ու՜ր, Պողոս Պողոսյանն՝ ուր։

Հայաստանում ու՞մ համար է գաղտնիք, որ այժմյան մեղադրյալ Քոչարյանի շատ աշխատասեր ընտանիքը «արդար քրտինքով» միլիոններ էր կուտակել վերոնշյալի «փադիշահության» տարիներին ու կյանքն էր վայելում աշխարհի շենշող ծագերում՝ թքած ունենալով ե՛ւ Հայաստանի քաղաքացիների, ե՛ւ Արցախի քաղաքացիների վրա»:

Էն անտեղյակի տղեն փաստորեն ԲԵԽԱԲԱՐ-նա, նոր ա իմացել մարտի 1-ի 10 զոհերի մասին ու ներաշխարհը տակնուվրա լինելուց հետո հուզվել է…Ասում ա էն տիպի էր հուզվել, որ թաշկինակի փոխարեն պռոստին տվեցին:Ասում ա, հասկանում եմ մարդկանց վիշտը, որ էս տարիների ընթացքում չի բացահայտվել մարտի 1-ի զոհերի սպանությունները:Ապո ջան Մարտի 1-ից հետո անտեղյակ պապաշադ դեռ 40 օր նախագահ էր, ու էդ 40 oրը լրիվ բավական էր բացահայտելու համար:Լավ չկարողացավ բացահայտել, գոնե մի օր էդ զոհերի հարազատներին հանդիպե՞ց, ցավակցե՞ց… Բա դու՞…Հա դե, Դեն Բիլզերյանի վարդագույն «տռուսիկն» ավելի կարևոր էր…Սրանք ընտանիքով սաղ ազգի վրա «ԿԱՅՖ» են բռնում…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, June 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ