Խոշոր հրդեհ՝ Արալեզ գյուղում

Այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 07:50-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արալեզ բնակավայրում տուն է այրվում և կա վտանգ, որ կրակը կտարածվի հարևան շինություններ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Խանջյան փողոցի տներից մեկում առաջացած կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, պայքարել են տանտերերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները կարողացեկ են կանխել կրակի տարածումը ու մարել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են, թե ինչ հանգամանքներում է բռնկվել բռնկվել։

Հրշեջների աշխատանքի շնորհիվ կանխվել է նաև կրակի տարածումը հարևան շինություններ, այդ թվում՝ խանութ։ Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ