Նարեկի բանակ գնալու համար գրված նամակն ինքնին բանակ չգնալու մասին է․ Դավոյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝

Նարեկ Կարապետյանը որոշեց շախ ու մատ անել բոլորին՝ ցույց տալով մի ցնցող դիմում՝ ուղղված զինկոմիսարիատ, որում ցանկություն է հայտնում զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։
Սակայն, բանակ գնալու համար գրված նամակն ինքնին բանակ չգնալու մասին է, քանի որ.
✅նամակը գրվել է 2018թ. հունիսին, հեղափոխությունից հետո, այսինքն ենթադրվել է, որ մի օր նման հարց կառաջանա,հետեւաբար, նախապատրաստվել է նման հայրենասիրական ալիբի
✅դիմումում գրված է,որ կցվում են երեխաների ծննդյան վկայականների պատճեն։ Բոլորը գիտեն՝ մեկից ավելի երեխա ունեցողները չեն զորակոչվում բանակ
✅դիմումում նշված է Նարեկի ծննդյան տարեթիվը՝ 1990թ., իսկ,2018թ. գործող օրենսդրությամբ, 27 տարին լրացածները չէին զորակոչվում բանակ։
Որպես ամփոփում, բանակում չծառայելու թեման վեր հանելը ի վնաս ձեր ընտանիքի է բոլոր պարագաներում, քանի որ ասելիքս դեռ շարունակելի է…
Screenshot

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ