ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից. Reuters

Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ չնայած նախազգուշացումներին, որ այդ քայլը կարող է լուրջ հարված հասցնել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ գլոբալ առողջապահական համակարգին։

Ըստ Reuters-ի, այս որոշումը հակասում է նաև ամերիկյան օրենսդրությանը, ըստ որի Վաշինգտոնը պարտավոր էր կազմակերպությանը վճարել շուրջ 260 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես անդամավճար և կուտակված ֆինանսական պարտավորություններ։

Անցած տարվա ընթացքում շատ համաշխարհային առողջապահության մասնագետներ, այդ թվում՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, կոչ են արել վերանայել իրավիճակը։ «Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կվերանայի իր որոշումը և կվերամիանա ԱՀԿ-ին։ ԱՀԿ-ից դուրս գալը կորուստ է Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի համար», — ասել էր նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան հրամանագրով հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս կգա ԱՀԿ-ից իր նախագահության առաջին օրը՝ 2025 թվականին։ Սակայն ԱՄՆ օրենքի համաձայն՝ կազմակերպությունից դուրս գալու մասին անհրաժեշտ է նախազգուշացնել առնվազն մեկ տարի առաջ և ամբողջությամբ վճարել բոլոր պարտադիր վճարումները մինչև դուրս գալը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ