Հայաստանը շատ կարևոր սեղանի շուրջ է. խաղաղություն բառը ընդդիմությանը նյարդային խանգարման մեջ է գցում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Դավոսում «Խաղաղության խորհրդի» նիստին Հայաստանի մասնակցությունը չափազանց կարևոր է համարում:

«Հայաստանը շատ կարևոր սեղանի շուրջ է: Եթե չես ուզում, որ քեզ ուտեն, պիտի լինես նրանց հետ, ովքեր ունեն լուրջ դաշնակիցներ»,- ասում է նա:

Վերջինս նկատում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում հասնել նրան, որ գետնի վրա շոշափելի արդյունքներ լինեն:

Զրուցակիցը կարծում է, որ իշխանության ընդդիմախոսները նյարդային խանգարման մեջ են ընկնում խաղաղություն բառից, քանի որ դրա հետ անհամատեղելի են, ինչպես իրենց տերը՝ Ռուսաստանը. «Ռուսաստանն այստեղ կոնֆլիկտների և արյունահոսությունների գլխավոր ջատագովն էր: Ովքեր կընտրեն այս մարդկանց, քվեն են տալու սոլովյովներին, որոնք ուզում են հարձակվել Հայաստանի վրա: Սոլովյովը մարդակերության քարոզիչ է»:

Անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում անցկացնելուն՝ քաղաքական գործիչն ասում է. «Ավստրիայում գործակալները կարող են հանգիստ հանդիպել և ինֆորմացիայի փոխանակում անել»:

Բաբաջանյանը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնում է, որ Ավստրիայում հայ քրեական հեղինակություններ կան, որոնք շատ ակտիվ ներգրավված են այս ժողովի անցկացման հարցում:

«Հասկանալով եկեղեցականների և նրանց մտերմությունը՝ փորձ է արվելու ազդել եպիսկոպոսների վրա»,- ասում է նա:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ