Որտե՞ղ ա գրված, որ եթե 50 անց ես, ուրեմ խելացի ես, իսկ եթե 20 ես, ուրեմն` տղա ջան, կներես , բայց դու դեբիլ ես…

Ռուբեն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նորանշանակ Արդարադատության նախարարին և կատարել է հետևյալ գրառումը.

Բա չիմացա՞ք` Ռուստամ Բադասյանը նշանակվել ա արդարադատության նախարար: Ինչպիսի աբսուրդ, ինչպիսի անարգանք սեփական ժողովրդի նկատմամբ, բա էդ ջահելին պաշտոնի կնստացնե՞ն Նիկոլ. լատինատառերով կասեր` ամբողջ օրը պարապ-սարապ ֆեյսբուքի մեջը թրեֆ եկող մի վերլուծաբան ծյոծ:

Ու ցավալին էն ա, որ էդ ծյոծի նման լիքը մարդիկ կան, որ նույն ձև են մտածում: Ցավալին էն ա, որ հասարակության մեջ մի մասսա կա, որ մարդու նկարից ու տարիքից արդեն կարողանում ա դատողություններ անի:

Անկեղծ ասած նորանշանակ նախարարին ոչ ճանաչում եմ, ոչ էլ: Ինձ երևույթն ա հետաքրքիր. ինչի՞ ենք մենք մարդուն միշտ տարիքով դատում, ինչի՞:

Որտե՞ղ ա գրված, որ եթե 50 անց ես, ուրեմ խելացի ես, իսկ եթե 20 ես, ուրեմն` տղա ջան, կներես , բայց դու դեբիլ ես: Ինչի չի՞ կարա մարդ լինի 20 տարեկան լինի գիտնական, ու լինի ասենք` 60, բայց խոտից ոչնչով չտարբերվի: Դուք վստահ ե՞ք, որ ճերմակ մազերը միշտ իմաստության մասին են խոսում:

Հենց էդ ջարդուփշուր էղած տրամաբանության պատճառով էր, որ տարիներ շարունակ էս երկրում նույն իշխանությունը վերարտադրվում էր: Անիմաստ փնովելու փոխարեն կարել ա ուղղակի հաջողություն մաղթել ու զինվել համբերությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ