100 տոկոսով հերքում եմ. Հայկ Գևորգյանը՝ Միքայել Մինասյանի մեղադրանքների մասին

«Հայկական ժամանակ» թերթն ուներ ամենամեծ տպաքանակը, և մենք թերթերի վերադարձի խնդիր չունեինք։ Խոսելով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մեղադրանքների մասին, թե ՀԺ-ին ինքը ժամանակին ֆինանսավորել է՝ չվաճառված թերթերի մասով, այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց իշխող ուժի պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«100 տոկոսով հերքում եմ։ ՀԺ-ի թերթերը գնելու մի քանի փորձեր եղել են։ Ինձ անձամբ թերթերը գնելու բազմաթիվ առաջարկներ են եղել և մերժվել են»,- շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում:Մերի Մարտիրոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ