Առողջապահության նախարարը սրտի վիրահատության ենթարկված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակից մանրամասներ է հայտնել

Հունվարի 22-ին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն, որն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Վիճակը գնահատվում է կայուն, կրած վիրահատության ծավալին համապատասխան։

«Շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք՝ հունվարի 14-ին տեղեկացրել էինք, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ