![]()
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Թթուջուր-Նավուր և Տաշիր-Բլագոդարնոյե (բուք է) ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հարժիս-Շինուհայր ավտոճանապարհը (բուք է) փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (միայն անվաշղթաների կիրառման դեպքում)։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Տաշիրի տարածաշրջանում, Դիլիջանի թունելից մինչև Ծովագյուղ ավտոճանապարհին, Ճամբարակի լեռնանցքում բուք է։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
![]()