Ժամանակավորապես արգելվել է «Գոլլանդեց» սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը ՀՀ և տեղափոխումը․ ՍԱՏՄ

Համաձայն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ հունվարի 22-ից ժամանակավորապես արգելվում է «Վերշկովիյ ռայ» (Вершковий рай) ապրանքանիշի «Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և տեղափոխումը (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկայա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․ 03․ 2026թ․):

Ինչպես հայտնել է ՍԱՏՄ-ն, համաձայն հրամանի՝ ««Գոլլանդեց» (Голландец) սպիտակուցաճարպային մթերք» արտադրանքի այլ խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշներով:

Հրամանը չի գործում մինչև 2026թ․ հունվարի 22-ն արտահանված, տեղափոխված ապրանքների ներմուծման և տեղափոխման նկատմամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ