ՊՆ պաշտոնյան կաշառքի դիմաց վարժական հավաքներից անձանց է ազատել․ նա կալանավորվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի նկատմամբ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: ՊՆ պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ