![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել:
«Դավոսում մասնակցում եմ «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը»,- գրել է վարչապետը:
Ինչպես հայտնել ենք, Դավոսում «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաստաթուղթը ստորագրել են 19 երկրի առաջնորդներ, ՀՀ վարչապետը, նաև մյուս հյուրերը, ապա Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդն արդեն պաշտոնապես հաստատված կազմակերպություն է, և ինքը կդառնա դրա նախագահը։
![]()