![]()
Ինչպես հայտնել ենք, Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս:
Թրամփը մինչ ստորագրումը ելույթ է ունեցել, խոսել իր՝ որպես «խաղաղություն բերող» նախագահ արած քայլերի մասին: Որպես օրինակներից մեկը նա նշել է հայ-ադրբեջանական կարգավորումը ևս:
«Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները»,- ասել է Թրամփը:
Կազմակերպության կանոնադրության ստորագրումը սպասվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:
![]()