![]()
Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը:
Այն ընթանում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) շրջանակներում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, ով էլ հրավիրել է մի շարք երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այս Խաղաղության խորհուրդը Թրամփի՝ Գազայի հատվածը կառավարելու ծրագրի մի մասն է, սակայն քննարկվում է այն այլ թեժ կետերում, ինչպիսին է Ուկրաինան, ընդլայնելու հնարավորությունը:
Թրամփը ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։
![]()