![]()
Հայկ Հովյանը գրում է.
Սամսոնյանյան Նարեկի շուրջ տեղի ունեցողը հետաքրքրական է այնքանով, որ ընդդիմությունն այն փորձելու է շահարկել «վրացական» սցենարի կրկնությամբ:
Եթե հիշում եք, Իվանաշվիլու շարժումը լայն թափ առավ հենց քրեակատարողականներում ընդդիմադիրների հանդեպ խոշտանգումների մասին տեսանյութերի տարածումից հետո:
Անշուշտ Հայաստանում էլ փորձ կարվի կրկնել վրացական «փորձը»: Ռուսաստանցի օլիգարխը կա, քրեակատարողականում նստած ընդդիմադիրը կա… մնում են խոշտանգումները և դրանց հանրայնացումը:
Ակնհայտ է, որ որոշ քաղաքական գործիչներ արդեն լծվել են այդ գործին` համապատասխան ֆոն ապահովելու համար:
Իշխանությունն արժե, որ ուշադրություն դարձնի այս հնարավոր սցենարի վրա ու թույլ չտա սադրանքներ քրեակատսրողական հիմնարկներում, որը հետագայում վերագրվելու է իրեն` համապատասխան հետևանքերով:
![]()